Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տնտեսական, քաղաքական, ֆինանսական, ուսումնակրթական քաղաքականությունը պետք է հիմնված լինի մեր ազգային առանձնահատկությունների վրա

Տնտեսական, քաղաքական, ֆինանսական,  ուսումնակրթական քաղաքականությունը պետք է հիմնված լինի մեր ազգային առանձնահատկությունների վրա
17.01.2025 | 07:30

Մեր բոլոր տեսակի քաղաքականությունների հիմքում պետք է լինեն ոչ թե եվրոպական, ամերիկյան, ռուսական մոդելները, այլ հենց ազգայինի վրա հիմնված, հարմարեցված մոդելները։

Տնտեսական, քաղաքական, ֆինանսական, ուսումնակրթական քաղաքականությունը պետք է հիմնված լինի մեր ազգի, մեր բնակության վայրի առանձնահատկությունների վրա։

Եթե ռուս-ուկրաինական պատերազմում երկու երկրների ռազմական արսենալներն իրենց լավ են դրսևորում, դա չի նշանակում, որ մեր տարածաշրջանում ևս կարող են իրենց լավ դրսևորել։ Այնտեղ հարթավայր, մեզ մոտ՝ սար ու ձոր, բարդ կլիմայական պայմաններ․․․

Եթե Եվրոպայում և ԱՄՆ-ում բժշկական ապահովագրությունը շատ լավ է աշխատում, դա ի շնորհիվ բարձր աշխատավարձերի, բարձր թոշակների, բարձր կրթաթոշակների, իսկ մեզ մոտ դեռ վաղ է խոսել բարձր աշխատավարձի (խնդրում եմ իրատես եղեք ու ամենասովորական հիմնարկները մտեք, աշխատավարձերի չափը տեսեք) կենսաթոշակի, կրթաթոշակի մասին։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ